-
05.05.2013|
11:52
Այսօր «Հայ Ազգային Կոնգրես»-ի կենտրոնական շտաբում գործելու է օպերատիվ արձագանքման ծառայություն, որտեղ կարձանագրվեն բոլոր իրավախախտումներն ու ահազանգերը:
-
05.05.2013|
11:51
ՀՀ ոստիկանության պետի` 2013 թ. մարտի 22-ի հրամանով`մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձևավորվել է համակարգող խումբ: Գործում է «1-02» բազմուղի ցանցը, նաև` (010)54-69-12 և (010)54-69-14 հեռախոսահամարները:
Ընտրությունների ընթացքում արձանագրված անօրինական գործողությունների մասին կարող եք ահազանգել նաեւ համակարգող խմբի անդամ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին` 093-20-00-90 հեռախոսահամարով:
-
05.05.2013|
11:49
Այսօր «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնը գործելու է «Քաղաքացիական Ազգային Նախաձեռնություն» ՀԿ-ում՝ Երզնկյան 75 հասցեում (Բարեկամություն մետրոյի հարևանությամբ): Կենտրոնում կհավաքագրվեն խախտումների մասին բոլոր ահազանգերը, ինչպես նաև կգործեն Արաբկիրի, Դավիթաշենի, Աջափնյակի և Կենտրոնի արագ արձագանքման խմբերը:
-
05.05.2013|
11:46
Մալայզիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնց ընթացքում վերջին 50 տարվա ընթացքում Ազգային ճակատ կոալիցիոն կուսակցությունը կարող է կորցնել իշխանությունը։
-
05.05.2013|
11:44
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի մատույցներում գտնվող ռազմական հետազոտական կենտրոնին։ Հզոր պայթյունների ձայնն այս գիշեր լսելի է եղել Կասիուն լեռան շրջանում։ Սիրողական տեսագրության մեջ, որը տեղադրված է համացանցում, տեսանելի է հսկայական հրե գունդ գիշերային երկնքում։
-
04.05.2013|
21:17
Նիգերիայի արևելյան մասում գտնվող Վուկարի քաղաքում միջհամայնքային բախումների հետևանքով 39 մարդ է մահացել։ Ավելի վաղ Նիգերիայի Թարաբա նահանգի որոշ հատվածներում իշխանությունները մտցրել էին պարետային ժամ։
-
04.05.2013|
19:13
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը անդրադարձավ նաև ՀՀ ոստիկանապետի կողմից պատգամավորին ուղղված «Հիմա դուք պատգամավոր ե՞ք, թե՞ գողական, արա» արտահայտությանը:
-
04.05.2013|
18:53
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆԸ այսօր հրավիրած ասուլիսում նախ շնորհավորեց լրագրողներին մամուլի օրվա կապակցությամբ և ասաց, որ չի կարելի նեղանալ մամուլից, չի կարելի հայհոյել, այլ կարելի է ուղղակի պատասխանել, և որ ինքը հենց այդպես էլ անում է:
-
04.05.2013|
11:32
ԱՄՆ իշխանությունները տեղեկություններ ունեն, որ Իսրայելն օդային հարված է հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին երեկ հայտնել է CNN հեռուստաալիքը։ CNN-ի աղբյուրների համաձայն՝ ավիահարվածները հասցվել են հինգշաբթի լուսաբացին։ Իսրայելցի զինվորները չեն ներխուժել Սիրիայի օդային տարածք։
-
04.05.2013|
11:31
Թամերլան Ցարնաևի այրու՝ Քեթրին Ռասելի համակարգչում հայտնաբերվել են նյութեր, որոնք առնչվում են իսլամական ծայրահեղականությանը։ Այդ մասին երեկ հայտնել են ԱՄՆ իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք ծանոթ են ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյուններին առնչվող գործի մանրամասներին։ Ամերիկյան իշխանություններն այդ ահաբեկչության համար մեղադրում են Թամերլան Ցանրնաևին և նրա եղբորը՝ Ջոհարին։